ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, 2015, թրիլեր, դրամա, հանցագործություն, դետեկտիվ, 113 րոպե, 16+
Դերերում՝ Քլոյե Մորեց («Սուսպիրիա», «Միտքը կրակի մեջ», Kick-Ass 2)
Շարլիզ Թերոն («Արագ և բուռն 9», «Պայթուցիկ շիկահեր», «Սպիտակաձյունիկը և որսորդը»)
Նիկոլաս Հուլտ («Իքս մարդիկ․ Մութ Ֆենիքս», «Խենթ Մաքս. Կատաղության ճանապարհ», «Ֆավորիտուհին»)
«Անհետացած աղջիկը» բեսթսելեր հեղինակից
30 տարի առաջ Լիբի Դեյը սարսափելի ողբերգություն ապրեց՝ գիշերը սպանվեցին նրա մայրն ու երկու քույրերը, հանցագործության մեջ մեղավոր ճանաչվեց նրա ավագ եղբայրը՝ Բեն Դեյը, ում մեղքն ամբողջությամբ ապացուցված չէր։ Որոշ ժամանակ անց Լիբի Դեյը որոշում է վերսկսել հետաքննությունը և պարզել այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ ճակատագրական գիշերը։ Պատրա՞ստ է նա նորից վերապրել այս մղձավանջը: Որքա՞ն հեռու է նա պատրաստ գնալ ճշմարտության համար: Իսկ ի՞նչ սարսափներ են պարունակում այս մութ գաղտնիքները: