Ֆրանսիա, 2022, գիտաֆանտաստիկա, կատակերգություն, 90 րոպե, 12+
Ռեժիսոր՝ Ֆրանսուա Դեկրակ
Դերերում՝ Առնո Դուկրե («Տունը գլխիվայր») Էնիյա Բարու («Ոչ բոլորն են տանը», «Փորձառու օրիորդապնդիչը») Ռաֆայել Դեկրակ
Նա «ցույց կտա» ապոկալիպսիսին
2555 թվական: Էկոլոգիական աղետը ոչնչացրեց մեր քաղաքակրթությունը։ Ողջ մնացած երկրացիներն ապրում են իրենց վերջին օրերը զոմբիների ոհմակների մեջ և թթվային անձրևների հեղեղների ներքո: Վերջիններից մեկը՝ «Հյուրը», որոշում է հուսահատ քայլի դիմել։ Իր չհաջողված ռոբոտի օգնությամբ նա վերադառնում է 21-րդ դար՝ կանխելու ապոկալիպսիսը և փրկելու աշխարհը։